ՌԴ-ն կապիկի ծաղկի թեստեր է փոխանցել Հայաստանին27 հուլիսի 2022 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության հայտնաբերման ռուսական արտադրության թեստային համակարգեր է փոխանցել Հայաստանին։ Թեստեր են փոխանցվել նաև Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ «Ռոսպոտրեբնադզորին» հղումով։ Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնն օպերատիվ կերպով հիվանդության հայտնաբերման թեստային համակարգեր է պատրաստել և որ թեստավորումը հասանելի է Ռուսաստանի ամբողջ տարածքում։ «Ռոսպոտրեբնադզորի» ներկայացուցիչները կազմակերպում են նաև հատուկ սեմինարներ գործընկեր երկրների մասնագետների համար կապիկի ծաղկի լաբորատոր ախտորոշման մեթոդների թեմայով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանում կապիկի ծաղիկ վարակիչ հիվանդության առաջին դեպքն է գրանցվել։ «Ռոսկոմնադզորը» հայտնել է, որ վիրուսը հայտնաբերվել է Եվրոպայից վերադարձած անձի մոտ։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |