Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքով օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին՝ հասնելու տևական խաղաղության![]() 27 հուլիսի 2022 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկկողմ հիմքով օգնել ՀՀ-ին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու գործում։ Փրայսին հարցրել են, թե ինչպես է նա տեսնում հակամարտության տևական կարգավորումը, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԵԱՀԿ ՄԽ մշտական քննադատությունը և, մյուս կողմից, Պետդեպի զեկույցը, որտեղ հղում է արվում Մինսկի խմբին, որպես հնարավոր ելք։ «Մենք մեր հայտարարություններում, այդ թվում վերջին հայտարարության մեջ, հստակ ասել ենք, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել այդ երկրներին ցանկացած եղանակով։ Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ենք 1994-ից, սակայն, ինչպես մենք ցուցադրել ենք, պատրաստ ենք գործակցել երկրների հետ նաև երկկողմ հիմքով՝ օգնելու համար Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։ Փրայսին հարցրել են նաև, թե արդյոք օգնության պատրաստակամության մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերահաստատված առաջարկը Երևանին և Բաքվին նշանակում է, որ նախորդ առաջարկները մերժվել են։ «Ոչ, չի նշանակում։ Դա նշանակում է, որ մենք հասել ենք մի բանի, որը մենք որոշակի առաջընթաց ենք համարում, և մեր հայ, այս դեպքում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, մշտական շփումների և դիվանագիտական բանակցությունների շնորհիվ, կարծում ենք, որ կարող ենք պահպանել այդ խթանը։ Պետքարտուղարը մի քանի անգամ հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ, բայց այստեղ կան նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք կապ են պահպանում իրենց գործընկերների հետ բոլոր մակարդակներում՝ շարունակելու համար առաջարկել մեր աջակցությունը, քանի որ մենք ձգտում ենք երկարաժամկետ և համապարփակ խաղաղության»,-ասել է Փրայսը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է նրան ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ Բլինքենն ու Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին տեղի ունեցած հարցազրույցում քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցեր: Քննարկման առարկա են դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |