«Ցրվենա Զվեզդան» հայալեզու ողջույն է հրապարակել «Փյունիկին»

«Ցրվենա Զվեզդան» հայալեզու ողջույն է հրապարակել «Փյունիկին»

PanARMENIAN.Net - Սերբական «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը հայերեն է ողջունել «Փյունիկին», որի հետ հանդիպում է նախատեսված օգոստոսի սկզբին։

«Կհանդիպենք շուտով, «Փյունիկ»,-հայատառ գրառում է հրապարակվել ակումբի Twitter-ի միկրոբլոգում։

«Փյունիկը» դարձել է նորանկախ Հայաստանի առաջին թիմը, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ հանդիպելու է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։

Երրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։

«Փյունիկը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Դյուդելանժի» դեմ խաղում՝ առավելության հասնելով 4:1 հաշվով՝ դուրս գալով ՉԼ որակավորման 3-րդ փուլ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---