Կառավարությունում քննարկել են Բանվորի արձանի վերականգնման հարցը![]() 27 հուլիսի 2022 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հուլիսի 27-ին տեղի է ունեցել քննարկում՝ մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ, որն առավելապես հայտնի է Բանվորի արձան անվանումով։ Քննարկմանը մասնակցել են մի շարք գերատեսչությունների, Նկարիչների միության, Ազգային պատկերասրահի ներկայացուցիչներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր։ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ կազմակերպել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |