Պաշտպան. Չալաբյանն ազատ կարձակվի ժամը 21:00-ին` կալանքի ժամկետն ավարտվում է27 հուլիսի 2022 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին` ժամը 21։00-ին, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի ՔԿՀ-ից՝ նրա կալանքի ժամկետն ավարտվում է, իսկ նոր դատական ակտ երկարացման մասին չկա։ Այդ մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում լրագրողներին ասել է Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։ Նշվել է, որ նոր դատական ակտ, որով կերկարացվեր կամ խափանման միջոց կիրառվեր, պարզապես չկա ու չի կարող լինել, քանի որ հուլիսի 27-ի դատական նիստն էլ հետաձգվել է Չալաբյանի վատառողջ լինելու պատճառով, գրում է Panorama.am-ը։ Հուլիսի 27-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է կայանար հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։ Սակայն Չալաբյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան, իսկ մեղադրյալի բացակայության պարագայում դատական նիստը ենթակա է հետաձգման։ «Նոր եմ վերադարձել կալանավայրից, տեսակցել եմ Ավետիք Չալաբյանին, խոսել եմ բուժմասի աշխատողների հետ, ովքեր տեղեկացրել են, որ Չալաբյանի մոտ կա զարկերակային ճնշման խնդիր, ունի տաքություն»,-ասել է Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ, բուժմասի աշխատողներն ասել են, որ Չալաբյանը պնդել է անպայման մասնակցի այսօրվա դատական նիստին, սակայն երկարատև բանակցություններից հետո բժիշկները կտրուկ արգելել են, թույլ չեն տվել նրան մասնակցել նիստին և համապատասխան տեղեկանք են ուղարկել դատարան։ «Ես տեսակցեցի Ավետիք Չալաբյանին։ Նա ոտքի վրա է, ունի ճնշում, տաքություն։ Քանի օր է ճնշում ունի, բայց դրա մասին չէր բարձրաձայնել, որպեսզի մասնակցեր դատական նիստին»,- ասել է Հարությունյանը։ Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։ Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |