«Դավթյան Ֆարմսի» հիմնադիր․ Տեղի մի խումբ բնակիչներ կանգնեցրել են տնտեսության աշխատանքները, հողերը բաժանել իրար մեջ![]() 27 հուլիսի 2022 - 18:53 AMT PanARMENIAN.Net - «Դավթյան Ֆարմս» ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը ֆեյսբության իր էջում տեղեկացրել է, որ Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս», տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ։ «Տեղեկացնում եմ մեր ընտանիքի, մասնավորապես մեր ընկերության` «Դավթյան Ֆարմսի» նկատմամբ իրականացվող անօրինության մասին: Հուլիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում Տեղ գյուղից մի խումբ բնակիչներ ներխուժել են «Դավթյան Ֆարմս» ընկերություն, «փակել տնտեսությունը», կանգնեցրել տնտեսության աշխատանքները, տնտեսությանը պատկանող հողերը բաժանել իրար մեջ և տեխնիկայի կիրառմամբ սկսել գյուղատնտեսական աշխատանքներ: Դեպքի առիթով անմիջապես դիմել ենք ՀՀ ոստիկանություն, Էկոնոմիկայի նախարարություն, ինչպես նաև մարզպետարան: Մինչ այսօր չունենք հստակ պատասխաններ, ընկերությունը գտնվում է «գրավված» վիճակում, ընկերության բոլոր աշխատանքները կասեցված են: Հաստատում և հայտարարում եմ ևս մեկ անգամ. մենք պատրաստ ենք փակել տնտեսությունը, ամբողջ 39.9 հա հողը ետ վերադարձնել համայնքին բացառապես օրենքով սահմանված կարգով: Պահանջում ենք կառավարությունից ստեղծել աշխատանքային խումբ` խնդիրը ուսումնասիրելու և համապատասխան լուծում տալու համար»,-ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |