Միրզոյանը Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը![]() 29 հուլիսի 2022 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի կարևորությունը։ «Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատությանը» տված հարցազրևույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահաստատում է ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ-ի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |