Իվո Շուշակը չի գլխավորի Հայաստանի ֆուտբոլի հավաքականը10 ապրիլի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Վարդան Մինասյանը կշարունակի կատարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները մինչ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Նման որոշումն ընդունվել է ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի երրորդ նիստում, որն անցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: Օրակարգում քննարկվել է հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցը: Ռուբեն Հայրապետյանը պարզաբանումներ է Հայաստանի հավաքականի վերջին անհաջող ելույթների եւ Յան Պոուլսենի պաշտոնանկության մասին: Այնուհետեւ ՀՖՖ-ի նախագահն առաջարկել է քննարկել «Միկա» ակումբի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Իվո Շուշակի թեկնածությունը, որին, հաջող աշխատանքի դեպքում, կառաջարկվի երկարատեւ պայմանագիր կնքել: Տեւական բանավեճի արդյունքում ճնշող էր այն կարծիքը, որ հավաքականը պետք է գլխավորի տեղացի մասնագետ, քանի որ Իվո Շուշակը պետք է դեռ դրսեւորի իրեն ներքին առաջնության ժամանակ, իսկ արտերկրից մարզիչ հրավիրելը ընտրական շրջանի խաղերին աննպատակահարմար է: Այդպիսով, ՀՖՖ-ի գործադիր կոմիտեն որոշել է հրաժարվել Իվո Շուշակի թեկնածությունից, եւ Վարդան Մինասյանին թողնել որպես Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչեւ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի ավարտը: Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Մինասյանն այն մասնագետն է, որը մշտապես աշխատում է ֆուտբոլիստների հետ եւ լավ է ծանոթ նրանց հնարավորություններին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |