Entrepreneurship World Cup 2022 ազգային փուլի կիսաեզրափակիչ անցած թիմերը հայտնի են29 հուլիսի 2022 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) հայտարարել է Entrepreneurship World Cup 2022 մրցույթի ազգային փուլի կիսաեզրափակիչ փուլ անցած մասնակից թիմերին։ Ավելի քան 110 թիմից 99-ը հաղթահարել է նախնական փուլը, իսկ 34-ն անցել է կիսաեզրափակիչ փուլ։ Ընտրությունն իրականացվել է 48 մասնագետի կողմից, որոնք յուրաքանչյուր հայտ ուսումնասիրել և գնահատել են՝ ըստ EWC-ի միջազգային գնահատման ստանդարտների։ EWC մրցույթի ազգային կիսաեզրափակիչը կանցկացվի օգոստոսի 1-ին և 2-ին։ Կանխատեսվում է, որ մոտ տասներկու ստարտափ թիմ կանցնի ազգային եզրափակիչ փուլ։ Օգոստոսի 4-12-ը եզրափակիչ փուլ անցած թիմերը կմասնակցեն որակավորված մասնագետների և բիզնես խորհրդատուների հետ անցկացվող մեկ շաբաթյա հիբրիդային դասընթաց-հանդիպումների, որի ընթացքում մասնագետները կօգնեն թիմերին պատրաստվել ազգային եզրափակչին։ Ազգային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 13-ին՝ Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում: Սա կարող է համարվել ձեռներեցության մշակույթի տոն, որը հագեցած կլինի ոգեշնչող ելույթներով հետաքրքիր պանելային քննարկումով և ազգային եզրափակչի մրցույթով, որին ներկա կլինեն հատուկ հյուրեր, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր: Միջոցառմանը կհաջորդի հետընտրական երեկույթ՝ նշելու հաղթողների ձեռքբերումները և լիցքաթափվելու մի քանի ամսվա տքնաջան աշխատանքից հետո: EWC միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի մեկի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ, ինչը փաստում է հայաստանյան ստարտափ համակարգի դրական աճի մասին։ EWC-ի ազգային եզրափակչին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել: Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 10-ն է։ Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի գլխավոր կազմակերպիչը EPIC-ն է, որը համագործակցում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, GIZ Հայաստանի, Startup Armenia հիմնադրամի, Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի (NCIE), TEAM Telecom Armenia-ի և Թումո լաբերի հետ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |