ԱՀ ԱԺ պատգամավոր․ Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա դեկտեմբերի 10-ին Արցախը կունենա նոր Սահմանադրություն29 հուլիսի 2022 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Նախնական պայմանավորվածությամբ՝ 2022թ․ դեկտեմբերի 10-ին Արցախում պետք է տեղի ունենա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե` Արցախում մի քանի ամիս է ակտիվ աշխատում են Սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ: Այդ մասին ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ «Եթե արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, ապա դեկտեմբերի 10-ին Արցախը կունենա նոր Սահմանադրություն, ինչը հնարավորություն կտա լծվել Արցախի պետականության ամրապնդմանն ու հզորացմանը։ Հայեցակարգային հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքը, իսկ մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 1-ին պետք է ԱԺ ներկայացնի իր եզրակացությունը, որին կհետևի հանրային քննարկումը»,-նշել է Գալստյանը։ Սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչվելու դեպքում Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների գործընթացները միմյանցից տարանջատվելու են։ Եթե գործող Սահմանադրությամբ նախագահը հրաժարական տալու պարագայում Ազգային ժողովն արձակվում է, ապա փոփոխություններից հետո, նախքան արձակումն ԱԺ-ն նոր նախագահ կընտրի։ «Գործող Սահմանադրությամբ եթե նախագահը հրաժարական է տալիս, ապա փոխկապակցաբար Աժ-ն արձակվում է, և 40 օրվա մեջ տեղի են ունենում նախագահական և ԱԺ ընտրություններ։ Ըստ Արցախի ներկա իշխանության, եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա գործող Սահմանադրության պայմաններում, ապա ադրբեջանական կողմը հնարավոր է՝ նոր սադրանքների դիմի և թույլ չտա ընտրություններ կազմակերպել, ինչն էլ կհանգեցնի պետական ինստիտուտների փլուզման։ Սահմանադրական փոփոխություններից հետո այդ ճգնաժամի վտանգն այլևս չի լինի, և, եթե Արայիկ Հարությունյանը հավատարիմ մնա իր խոստմանը, ապա առանց որևէ խոչընդոտի կարող է հրաժարական տալ»,-ասել է Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավորը։ Գալստյանի համոզմամբ՝ սահմանադրական բարեփոխումները հնարավորություն կտան լույս տեսնել թունելի վերջում և փոխել իրադարձությունների ընթացքը, որոնք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո որևէ հայանպաստ քայլ չեն պարունակել։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը |