Հաստատվել է Արցախի բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը![]() 29 հուլիսի 2022 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի երկրորդ նիստը: Հաստատվել է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքներում մնացած թանգարանների և ցուցասրահների հավաքածուների ցանկը: Բեգլարյանը բարձր է գնահատել խորհրդի ձևավորումից հետո կարճ ժամանակահատվածում իրականացված փաստահավաք աշխատանքը և խորհրդի անդամների հետ քննարկել առաջիկա աշխատանքների ուղղվածությանն ու ծավալներին առնչվող հարցեր: Արցախի բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի միջոցառումների պլանի կատարման ընթացքի մասին զեկույցով հանդես է եկել Խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |