Չալաբյան. Եղբայրս ստիպված է հեռանում ԿԲ-ից՝ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են![]() 29 հուլիսի 2022 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ իրեն ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և որ իր ընտանիքի անդամների նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Երեկ եղբայրս հայտարարեց, որ հեռանում է Կենտրոնական բանկից, բայց նա ստիպված է հեռանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ նրանից դա պահանջել են», - ասել է ընդդիմադիր գործիչը, գրում է Aysor.am-ը։ Չալաբյանը, հիշեցնելով, որ երկու օր առաջ է ազատ արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից, կարծիք է հայտնել, որ իշխանությունը փորձելու է իրեն կրկին վերադարձնել անազատության՝ սա է նրանց նպատակը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր կրկին հետաձգվեց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը՝ նրա վատառողջ լինելու հիմքով։ Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։ Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |