BBC. Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում30 հուլիսի 2022 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2022-ում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը մրցույիթց ավելի քան երկու ամիս անց 26-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական չարթերում։ Snap-ն օգտագործվել է TikTok-ի ավելի քան 360,000 հոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր հավանումներ են ստացել, գրում է BBC-ն՝ հավելելով, որ հայ կատարողի երգը վիրուսային է դարձել սոցցանցում։ «Երազանքս իրականանում է»,-ասել է 22-ամյա երգչուհին BBC News-ին։ Snap-ը մրցույցի երկրորդ ամենատարածված երգն է բրիտանացի Սեմ Ռայդերի երգից հետո, որը 2-րդ տեղն է գրավել Եվրատեսիլում։ «Երբեք չգիտես, թե ինչը վիրուսային կդառնա TikTok», -ասել է Լինը։ Երgի տարբեր վարկածները միայն ավելացրել են նրա համաշխարհային ճանաչումը։ «Հենց որ մենք հատեցինք օրական 1 մլն լսումների շեմը, ես մտածեցի՝ Աստված իմ։ Ես ամեն օր ստուգում եմ ցուցանիշները Spotify-ում և տեսնում եմ, թե ինչպես են դրանք աճում և ուղղակի չեմ կարողանում դրան հավատալ»,- ասել է Լինը՝ հավելելով, որ իրականություն է դարձել իր մանկության երազանքը։ Երգը հայտնվել է նաև Լատինական Ամերիկայի և ԱՄՆ չարթերում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում։ «Շանս կար, որ երգը կհայտնի նաև եվրոպական չարթերում և դա հիանալի է»,-ասել է Լիննը։ Եվրատեսիլի եզրափակչում Snap երգը 20-րդ տեղն է զբաղեցրել 25-ից՝ ոչ մի միավոր չստանալով Մեծ Բրիտանիայից ոչ ժյուրիի, ոչ հանդիսատեսի քվեարկության արդյունքում։ «Դա իմ առաջին ելույթն էր մեծ բեմում, բայց ես ինձ այնքան լավ էի զգում։ Ես ինձ ինչպես տանն էի զգում»,-ասել է Լինը։ Եվրատեսիլ 2023-ը անցնելու է Մեծ Բրիտանիայում, քանի որ առաջին տեղը զբաղեցրած Ուկրաինան չի կարող ընդունել մրցույթը ՌԴ հետ պատերազմի պատճառով։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |