Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը30 հուլիսի 2022 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայ մարզիկները կմասնակցեն աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որն անցկացվելու է Կոլումբիայի Կալի քաղաքում օգոստոսի 1-6-ը։ Ստուգատեսին կմասնակցեն նաև արտաշատցի եռացատկորդ Գոռ Հովակիմյանը և կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը: Նրանք նախապատրաստվել են Ֆրանսիայում ՝ տեղի ֆեդերացիայի հովանավորությամբ և մրցավայր կմեկնեն կապանցի մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Նրանց Կոլումբիայում կդիմավորի ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: Նշած ցատկորդներին կփոխարինեն ազգային հավաքականի անդամներ, անվանի եռացատկորդ Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը և Մարիետա Մինասյանը՝ մարզիչ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Երկշաբաթյա հավաքից հետո Ֆրանսիայից մարզուհիները կվերադառնան հայրենիք, իսկ Լևոն Աղասյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմիանա գյումրեցի միջին տարածության վազորդ Երվանդ Մկրտչյանին (1500 մետր) և ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանին: Еրկյակի անդամները իրենց վարպետությունը կցուցադրեն օգոստոսի 15 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |