ՀՀ ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում![]() 30 հուլիսի 2022 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Համաձայն զինված ուժերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների պլանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում։ Ստուգումների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։ Հուլիսի 28-ին Ասրյանն այցելել է N զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարը զեկուցել էր կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |