ՏԿԵՆ․ Գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը կարող են լցավորվել![]() 30 հուլիսի 2022 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնի վկայագրման համար հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև հերթագրման օրը կարող են լցավորվել Նշվում է, որ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը, ինչպես նաև տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու կարևորությունը և գազաբալոնների վկայագրման գործընթացի արդյունավետ ու պատշաճ կազմակերպումը, գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցների գազալցակայաններում լցավորումը ս.թ. օգոստոսի 1-ից հետո իրականացնելու համար գործարկվելու է գազաբալոնների վկայագրման հերթագրման համակարգը։ Համակարգում հերթագրված տրանսպորտային միջոցները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լցավորվել գազալցակայաններում։ Հերթագրվել համակարգում հնարավոր է միայն 1 (մեկ) անգամ։ Նախարարությունը հորդորում է բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերին, որոնք դեռևս չեն իրականացրել տրանսպորտային միջոցներում տեղադրված գազաբալոնների վկայագրում, հերթագրվել ցանկացած լիցենզավորված կազմակերպությունում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |