Ֆասթ Կրեդիտն Էլեկտրոնային աճուրդի կայք է գործարկել 1 օգոստոսի 2022 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն գործարկել է ոսկյա զարդերի վաճառքի էլեկտրոնային աճուրդի կայք և դրան զուգահեռ գործունեություն ծավալող Աճուրդի կենտրոն: Էլեկտրոնային աճուրդը նպատակ ունի ապահովելու գործընթացի թափանցիկություն և մատչելիություն, ինչպես նաև ապահովում է ծառայության հասանելիություն հաճախորդենրի առավել լայն շրջանակի համար: Աճուրդի էլեկտրոնային տարբերակով անցկացումը մասնակիցների համար ստեղծելու է հեռավար տարբերակով աճուրդներին մասնակցելու հնարավորություն և հարմարավետություն։
Գրանցվելով կայքում, օգտատերերը կկարողանան մասնակցել հայտարարվող աճուրդներին և ձեռք բերել մրցունակ գներով ոսկյա զարդեր։ Աճուրդային գործընթացին չկա մարդկային որևէ միջամտություն: Ոսկյա իրերը տեսնելու համար աճուրդի մասնակիցները կարող են այցելել ոչ /միայն կայք, այլև ք․Երևան, Ալեք Մանուկյան 7/123 հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ մասնագետները կպատասխանեն նաև նրանց հետաքրքրող հարցերին, ինչպես նաև կօգնեն մասնակցել աճուրդներին անմիջապես տեղում։
Աճուրդի կենտրոնն աշխատում է 10։00-17։00՝ բոլոր աշխատանքային օրերին։ Էլեկտրոնային աճուրդի կայքում կարելի է նաև գրանցվել։ Գրանցման վիդեոուղեցույցը հասանելի է ինչպես Ֆասթ Կրեդիտի սոցիալական հարթակներում, այնպես էլ` Ընկերության պաշտոնական յութուբյան ալիքում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |