ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտե․ Արդեն հստակ է` կա անցանկալի անձանց ցուցակ, արգելվել է ևս մեկ ՀՅԴ-ականի մուտքը ՀՀ 1 օգոստոսի 2022 - 12:35 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի՝ Հայաստան մուտքն արգելելուց մի քանի ժամ անց դարձյալ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է նաև Նիդերլանդների Հայ Դատի ատենապետ, կուսակցական ակտիվ գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան, ասվում է ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կետրոնական կոմիտեի հայտարարության մեջ։ «Արդեն հստակ է, որ պատրաստված է այսպես կոչված անցանկալի անձանց ցուցակ: Եվ ինչպես մեր նախորդ հայտարարություններում ընդգծել էինք, երկիրը դեպի անդունդ տանող փաշինյանական դավադիր վարչախմբի գործիքի վերածված ԱԱԾ-ն տերը չէ իր կոչումին և հավասարապես պատասխանատու է ազգադավ այս որոշումներին: Իրավական և հնարավոր բոլոր միջոցներով պիտի պայքարենք հայրենազրկության այս քստմնելի արշավի դեմ: Ողորմելի են նման փոքրոգի որոշման հեղինակները, մանավանդ եթե ցանկանում են այն միջոցով ճնշել ու լռեցնել համազգային մեր Դատի խնդիրները, Հայաստանի և Արցախի ամբողջականության ու բարօրության համար պայքարող նվիրյալ գործիչներին: Մեր պայքարը առավել պիտի սաստկանա, մինչև ազգային ու իրավական պետության վերականգնումը, որի նախապայմանն է իշխանության հայտնված ապազգային ու հայրենադավ բռնատիրական կլանի հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանի մուտքը Հայաստան արգելվել է: Այդ մասին նա իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Հուլիսի 14-ին արգելվել էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, հայտնի սփյուռքահայ գործիչ Փափազյանի մուտքը ՀՀ, երբ Երևանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից և ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանել էր, որ «տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |