Կուսակցությունների ղեկավար մարմնի անդամները պետք է հայտարարագրեր ներկայացնեն մինչև օգոստոսի 8-ը 2 օգոստոսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը: Այդ մասին հայտարարություն է տարածել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հանձնաժողովը 2022 թվականի հուլիսի 8-ին հրապարակում էր տարածել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ՝ տրամադրելով օգտվողի անուն և գաղտնաբառ և առաջարկել մեկամսյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ներկայացնել համապատասխան հայտարարագրերը: Հայտարարագրերը ներկայացնելու հետ կապված տեխնիկական կամ այլ խնդիրների դեպքում խնդրում են զանգել 012777719, 012777721 հեռախոսահամարներով, գրել նամակ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին, կամ պատվիրել հետադարձ զանգ՝ թողնելով կոնտակտային տվյալները : Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |