Բայդենը հաստատել է․ Ալ-Կաիդայի առաջնորդը սպանվել է ԿՀՎ գործողության արդյունքում![]() 2 օգոստոսի 2022 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Քաբուլում սպանվել է ահաբեկչական «Ալ-Կաիդա» կազմակերպության առաջնորդ Այման ազ Զավահիրին՝ նրան վերացրել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անօդաչու թռչող սարքի հարվածից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է այդ տեղեկությունը։ «Արդարադատությունն իրականացվեց, ահաբեկիչների այդ առաջնորդն այլևս չկա։ Մենք երբեք չենք նահանջում»,-ասել է նա, գրում է Deustche Welle-ն։ Բայդենը նշել է, որ Ազ Զավահիրիի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել հարվածից, Աֆղանստանի խաղաղ բնակչության շրջանում զոհեր ևս չկան։ Բայդենը հույս է հայտնել, որ «Ալ-Կաիդայի» ղեկավարի ոչնչացումը հանգստություն կբերի 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներին։ Ազ Զավահիրին ղեկավարում էր «Ալ-Կաիդան» 2011-ից ի վեր՝ Ուսամա բեն Լադենի մահից հետո։ 11 ամիս առաջ ԱՄՆ զորքերը հեռացան Աֆղանստանից, որից հետո իշխանությունն անցավ ծայրահեղական իսլամիստական «Թալիբան» շարժմանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |