Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին է՝ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշակերտների առաջնորդության ճամբարը![]() 2 օգոստոսի 2022 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով Ucom ընկերության տրամադրած շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։ Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստանն» իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ երիտաասարդների։ «Մեր հավատարիմ գործընկերոջ՝ Ucom-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ամբողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ «Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխությունների միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ Առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստանի» նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |