ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի դեմ նոր միջպետական գանգատով, այդ թվում` Փառուխի մասով 2 օգոստոսի 2022 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ Նշված գանգատը, ի թիվս այլնի, վերաբերում է 2022-ին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը, ԱՀ սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը: 2022-ի մարտի 22-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փառուխ գյուղին հարակից հայ-ադրբեջանական շփման գծի հատվածում հակամարտող կողմերի զորքերի հայելային հետքաշման մասին, քանի որ այդ հատվածում տեղադրվել է ռուսական դիտակետ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իր ստորաբաժանումները հետ է քաշել, իսկ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը՝ ոչ։ Մարտի 24-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, շրջանցելով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետը, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը, գրավել գյուղը և զբաղեցրել նոր դիրքեր։ Գյուղի բնակչությունը տարհանվել է։ Միաժամանակ տարհանվել են նաև Փառուխի հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |