Columbia Records-ը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ 2 օգոստոսի 2022 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Հայտնի Columbia Records ստուդիան պայմանագիր է կնքել Հայաստանը «Եվրատեսիլ-2022» մրցույթում ներկայացրած Ռոզա Լինի հետ, որի եվրատեսիլյան երգը վերջին շրջանում հայտնվել է համաշխարհային հիթ շքերթներում։ Այդ մասին երգչուհին հայտնել է Instagram-ի իր էջում։ «Ամենախենթ երազներում անգամ չէի պատկերացնի, որ նման բան կասեմ՝ ես պաշտոնապես պայմանագիր եմ կնքել Columbia Records-ի հետ, որը տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ով աջակցեց Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքի աղջկան, և շնորհակալ եմ, որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան երջանիկ եմ, որ այս երգը միավորել է մեզ՝ պատրաստ եմ մեր ուղևորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է և ձեր նպատակներն անհասանելի են թվում, բայց այն, ինչ անում եք, ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ, ի վերջո, աշխատասիրությունն ու վճռականությունը կպարգևատրվեն»,-ասվում է գրառման մեջ։ «Եվրատեսիլ 2022»-ում Ռոզա Լինը կատարել է Snap ստեղծագործությունը և գրավել 20-րդ տեղը, սակայն մրցույթից ավելի քան երկու ամիս անց երգը 26-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական չարթերում։ Երգը հայտնվել է նաև Լատինական Ամերիկայի և ԱՄՆ չարթերում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում։ Snap-ն օգտագործվել է TikTok-ի ավելի քան 360,000 հոլովակում, որոնցից մի քանիսը միլիոնավոր հավանումներ են ստացել, ավելի վաղ գրել էր BBC-ն՝ հավելելով, որ հայ կատարողի երգը վիրուսային է դարձել սոցցանցում։ Snap-ը մրցույցի երկրորդ ամենատարածված երգն է բրիտանացի Սեմ Ռայդերի երգից հետո, որը 2-րդ տեղն է գրավել Եվրատեսիլում։ Ընթերցեք նաև․ BBC. Եվրատեսիլում ՀՀ-ն ներկայացրած Ռոզա Լինի երգը վիրուսային է դարձել TikTok-ում Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |