Գագիկ Նիկողոսյանը բրոնզ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում 2 օգոստոսի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում: Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում: Հրաձիգներն օգոստոսի 2-ին են սկսել պայքարը, օգոստոսի 3-ին կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի կազմում ևս 3 մարզիկ է ընդգրկված՝ Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը, որոնք հանդես են գալու հրացան և ատրճանակ մրցաձևերում, ինչպես նաև միքստ ձևում: «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում ելույթներն ավարտել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները: Նրանք զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |