Շոյգուն Հասանովի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր 3 օգոստոսի 2022 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, գրում է Gazeta.ru-ն։ Նշվում է, որ կողմերը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։ ՌԴ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով իրավիճակի լարմանը Լեռնային Ղարաբաղում, օգոստոսի 2-ի իր տեղեկատուում նշել է, որ մեկ օրում ռուս խաղաղապահների զորակազմի պատասխանատվության գոտում «Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի 3 խախտում է գրանցվել»։ «Վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ներկայացուցիչը։ Կողմերի շփման գծում փոփոխություն թույլ չի տրվել»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |