ԱԳՆ-ի դիմաց ցույց է սփյուռքահայերի մուտքը ՀՀ արգելելու դեմ 3 օգոստոսի 2022 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարության մոտ բողոքի ակցիա է մեկնարկել սփյուռքահայերի մուտքը Հայաստան թույլ չտալու դեմ։ Ակցիան նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Ոստիկանության ուժեր են բերվել` շենքի պաշտպանությունն ուժեղացնելու համար: Ընդդիմությունն անթույլատրելի է համարում հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մեջ սեպ խրելը, գրում է Panorama.am-ը։ Ակցիային մասնակցող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասել է, որ «այսօր երկու մարդու մոտ կա հայերի սև ցուցակ՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի»: Նա նշել է, որ ԱԳՆ շենքի մոտ է ոչ միայն որպես «Հայաստան» դաշինքի անդամ, այլև զորակցելու և հետևելու, որ սփյուռքահայերի իրավունքները պաշտպանված լինեն։ «Սովորաբար ասում են, որ վրեժխնդրությամբ երկիր չես կառուցի, բայց տեսնում ենք, որ իշխանությունները վրեժխնդրության ճանապարհն են բռնել: Ամեն ինչ անում են, որ արգելված լինի իշխանությունների դեմ բողոքելը: Այսինքն՝ իրենց կարճ խելքով փորձում են մարդկանց, ում համար առաջնային է հայրենիքը, ովքեր հաճախ կամավոր մեկնել են հայրենիք՝ կյանքի գնով պաշտպանելու այն, վախեցնել, սահմանափակումներ մտցնել՝ Հայաստանի ներսում ազատությունից զրկելով և սփյուռքի գործիչներին արգելելով մուտք գործել Հայաստան, այդպիսով սեպ խրելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հատկապես այս պայմաններում երևույթն այնքան անթույլատրելի շքեղություն է, որ այլ բացատրություն՝ բացի թշնամական օրակարգի սպասարկումն անհնար է գտնել»,-ասել է Վարդանյանը։ ՀՅԴ-ի ԵՄ երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Հոլանդայի երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին և Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել՝ թույլ չտալով մուտք գործել Հայաստան: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |