Չալաբյանը կրկին կալանավորվել է![]() 3 օգոստոսի 2022 - 13:26 AMT PanARMENIAN.Net - «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կրկին կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող դատաքննության ժամանակ հանրային մեղադրողն աrաջարկել է Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ գումարի չափը թողնելով դատարանի որոշմանը։ Ավետիք Չալաբյանի պաշտպանը նշել է, որ ցանկացած դեպքում խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավոր կասկած, գրում է Panorama.am-ը։ «Այս պայմաններում դատարանը, երբ քննարկում է խափանման միջոցի հարցը, պետք է անդրադառնա հիմնավոր կասկածին»,- ասել պաշտպանը՝ ընդգծելով, որ օրենքի հիման վրա ձեռք բերված ապացույց չկա այս գործով։ Դատավոր Մարտիրոսյանը որոշել է 3 ամիս ժամկետով կալանավորել Չալաբյանին: Վերջինս կալանքից ազատ էր արձակվել հուլիսի 27-ին, քանի որ դրա ժամկետը լրացել էր և այլ որոշում չէր կայացվել։ Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |