Չինաստանը մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ՝ Փելոսիի այցին ի պատասխան![]() 3 օգոստոսի 2022 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Չինաստանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ։ Այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։ Ըստ կառույցի, սառեցվել է ավազի արտահանումը, ընդ որում, որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ, գրում է Deutsche Welle-ն։ Բացի այդ, Չինաստանի Գլխավոր մաքսային վարչությունը դադարեցրել է ցիտրուսայինների, սկումբրիայի սառեցված ֆիլեի ներմուծումը Թայվանից։ Թե որքան կգործեն սահմանափակումները, հայտնի չէ։ Չինաստանը Թայվանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ելույթ է ունեցել Թայվանի խորհրդարանում։ Սա վերջին 25 տարում այդ կարգի պաշտոնյայի առաջիկն այցն էր կղզի։ Չինատանը որպես բողոքի նշան ԱԳՆ է կանչել Չինաստանում ԱՄՆ դեսպանին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |