Հայ խորհրդարանականը կանխատեսում է. Վրաստանում բողոքի ցույցերը դեռ երկար են շարունակվելու10 ապրիլի 2009 - 17:13 AMT PanARMENIAN.Net - «Վրաստանում ներքին քաղաքական դրությունը հիմա բավական բարդ է: Վրացական ընդդիմությունը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին ժամանակ է տվել: Ինձ թվում է, որ Թբիլիսիում բողոքի ցույցերը դեռ երկար են շարունակվելու»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ջավախք» հայրենակցական միության ղեկավար, Հայաստանի ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Ինչպես նա նշել է, Վրաստանում բողոքի ցույցերի խոշոր մասշտաբայնությունն անմիջականորեն կապված է Հարավային Օսիայի օգոստոսյան դեպքերի եւ դրանց հետեւանքների հետ: Թորոսյանի խոսքով, հենց այդ գործոնը լրացուցիչ կերպով խթանեց վրացական ընդդիմությանը:«Սամցխե-Ջավախեթիի հայերն իրենց բավական իներտ են պահում եւ ակտիվություն չեն ցուցաբերում երկրի ներքին քաղաքական խնդիրներում: Եթե անգամ վրացական ընդդիմությանը հաջողվի իշխանության գալ, ապա մենք հույս ունենք, որ նրանք առավել խելամիտ քաղաքականություն կվարեն երկրի ազգային փոքրամասնությունների հանդեպ»,- նկատել է Շիրակ Թորոսյանը: Երեկ Թբիլիսիում ընդդիմության տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել հանրահավաքի խորհրդարանի շենքի առջեւ: Ընդդիմությունը պահանջում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը եւ հայտարարում է, թե բողոքի ակցիան անժամկետ կլինի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |