Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

PanARMENIAN.Net - ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է:

Նշվում է, որ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցքում» դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել:

Նշվում է նաև, որ ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից:

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր,ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---