ԵՊՀ-ն թույլ չի տվել Գեղամ Մանուկյանի որդուն հեռավար հանձնել քննությունները 3 օգոստոսի 2022 - 18:22 AMT PanARMENIAN.Net - ԵՊՀ ռեկտորատը չի թույլատրել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն հեռավար հանձնել արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղամ Մանուկյանը։ ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանն այժմ անազատության մեջ է։ «Անակնկալ մերժում ստացա, քանի որ ռեկտորատը պատճառաբանել է, թե նման կարգ չունեն։ Ուսում ստանալու սահմանադրական կարգի մասին երևի տեղյակ չեն, տեղյակ չեն, որ շատերն են համալսարաններ ավարտում բանտում նստած։ Թերևս դատական կարգով բողոքարկենք այդ մերժումը, որն անգամ բանտային ծառայողների համար էլ էր անակնկալ»,-գրել է նա։ Aravot.am-ը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից փորձել է պարզել, թե ինչու, օրինակ, ցմահ դատապարտյալներ Արսեն Արծրունուն («Դրո» խմբի գործով), 20-ամյա երիտասարդին դաժանաբար սպանած Մհեր Ենոքյանին կարելի էր հեռավար սովորել, իսկ այս պահին ժամանակավոր անազատության մեջ գտնվող Տարոն Մանուկյանին՝ ոչ: Ռեկտորը նախ ասել է, որ ինքն այս պահին երկրում չէ, ԵՊՀ աշխատակիցներն արձակուրդում են, ուստի պետք է գրավոր դիմել, որ ԵՊՀ լրատվականը պատասխանի: Տարոն Մանուկյանը և մի քանի այլ երիտասարդներ մեղադրվում են ընդդիմադիրների ավտոերթի օրը Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում տարեց տղամարդկանց բռնության ենթարկելու մեջ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Շոյգու․ ՆԱՏՕ-ն ՀԱՊԿ երկրներ ներխուժում է մշակում Նա հավելել է, որ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ |