Փաշինյան․ Պաշտոնապես արձանագրում եմ՝ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա 4 օգոստոսի 2022 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է, որ Արցախում ՀՀ զինծառայող չկա։ «Ադրբեջանը մշտապես շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պաշտոնապես պիտի արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա»,–ասել է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է Արցախի Պաշտպանության բանակին, ապա, ըստ վարչապետի, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ «Այդպիսի անհրաժեշտություն է առաջացել է միայն այն պատճառով, որ Բաքուն հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և անընդհատ խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, այդ թվում՝ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որն այդ փաստաթղթի բուն էությունն է», - ասել է Փաշինյանը։ Նիստի մեկնարկից առաջ վարչապետի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։ Անդրադառնալով ռուս խաղաղապահների դերին՝ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն: Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |