Վարչապետ․ Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղապահների կողմից![]() 4 օգոստոսի 2022 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն: Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Վարչապետը նշել է նաև, որ Հայաստանում բարձր են գնահատում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովելու Ռուսաստանի ջանքերը և որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն առանցքային գործոն է արցախահայության անվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշել է, սակայն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ «2020-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղպահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը, կրկին խաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ահագնացող խախտումները, ինչպես նաև ռուս խաղաղապահների ներկայությամբ արցախահայությանը ահաբեկելու դեպքերը, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն, պարզապես անընդունելի են: Այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը: Դա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով ստորագրված մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե դա բավարար չէ, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |