Պեսկովը՝ խաղաղապահների մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ․ Եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել![]() 4 օգոստոսի 2022 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով իրավիճակի սրացմանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է, որ Կրեմլը մտահոգված է իրավիճակի սրացմամաբ Ղարաբաղում, հետևում է զարգացումներին և զսպվածության կոչ է անում կողմերին։ Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ խաղաղապահների գործունեության վերաբերյալ հարցեր են առաջանում՝ Պեսկովն ասել է, որ եթե կան հարցեր, դրանց պետք է պատասխանել։ Նա նաև հավելել է, որ տարբեր մակարդակներում ՀՀ հետ սերտ կապերը թույլ կտան պարզել այն հարցերը, որոնք ունի Երևանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրացմամբ, կողմերին կոչ ենք անում զսպվածության և, կարևորը, հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարմանը»,-ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ ելակետ են հանդիսանում եռակողմ փաստաթղթերը։ «Կարևորը կատարելն է բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե կան հարցեր, անկասկած, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներով ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան մեզ պարզել բոլոր եղած հարցերը»,-ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ Նա նաև ասել է, որ հայկական կողմն ակնկալում է, որ շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի ՌԴ խաղաղպահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն: Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |