Պուտինը ԼՂ-ում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱԽ անդամների հետ![]() 4 օգոստոսի 2022 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը քննարկել է Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ նրա, մասնակիցներն ընդգծել են եռակողմ հայտարարության բոլոր դրույթները պահպանելու անհրաժեշտությունը։ «Քննարկվել է հայ-ադրբեջանական հակամարտության սրացման հետ կապված իրավիճակը։ Ընդգծվել է եռակողմ պայմանագրի բոլոր դրույթների կատարման խիստ անհրաժեշտությունը»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովը չի բացառել նաև, որ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին կայանալիք բանակցությունների ժամանակ կարծիքներ կփոխանակեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Չի բացառվում, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն այդ սրացման հետ կապված»,-ասել է նա։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Photo. Ria Novosti
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |