Ձերբակալվել է Օձունի համայնքապետը![]() 4 օգոստոսի 2022 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ Տիտանյանը ձերբակալվել է ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ 2021-ին Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող էր ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։ Տիտանյանը հայտարարել էր, թե Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իրենից պահանջել է հրաժարականի դիմում գրել, և որ մերժում ստանալուց հետո մարզպետի ենթականերն իրեն ծեծել են։ 3 ամիս անց գործը կասեցվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |