ՌԴ ԱԳՆ․ Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը շփման գծում իրավիճակի կայունացման համար 4 օգոստոսի 2022 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել «Լաչինի շրջանում և շփման գծի այլ հատվածներում իրավիճակի սրացման կապակցությամբ» և հայտարարել է, որ ռուս խաղաղապահները «գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը «հողի վրա» իրավիճակի կայունացման համար»։ «Ցավոք, կան զոհեր։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է տանում երկու կողմերի հետ բոլոր կանալներով և բոլոր մակարդակներում՝ ներառյալ բարձրագույն ղեկավարությունը, և որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ «Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը։ Ելնում ենք այն իրողությունից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստիվ պահպանելով 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները։ Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնանան Բաքվի և Երևանի միջև դրական օրակարգի ձևավորման վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |