Լավրովը` Փաշինյանի խոսքերի մասին. ՌԴ-ն ՀՀ-ից խաղաղապահների մասով կոնկրետ առաջարկներ չի տեսել՝ չեմ կարող գուշակել 5 օգոստոսի 2022 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով՝ վերջին սրացման ֆոնին։ «Մենք կոնկրետ առաջարկներ չենք տեսել, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման ներկայացնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության համատեքստում։ Ես չեմ կարող հիմա գուշակել»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև հավելել է, որ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների «կողմերից յուրաքանչյուրը, անշուշտ, կարող է լրացուցիչ նախաձեռնություններով հանդես գալ»։ «Դեռևս մենք դրանք չենք տեսել»,-ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։ Նա նշել էր, որ այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը: «Դա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով ստորագրված մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե դա բավարար չէ, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |