Մակրոնը ԼՂ-ում իրավիճակի մասին խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

Մակրոնը ԼՂ-ում իրավիճակի մասին խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրադրության զարգացմանը և հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունըւ։

Նշվում է, որ Փաշինյանի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, իսկ Ալիևի հետ՝ օգոստոսի 4-ին։

Նա մտահոգություն է հայտնել վերջին օրերի լուրջ միջադեպերի, մասնավորապես, Լաչինի միջանցքի շրջանում սրացման կապակցությամբ: Նա հորդորել է բոլոր ջանքերը գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար:

Նշվում է, որ Մակրոնը նաև կարևորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ֆրանսիան սերտ կապ է պահպանում կողմերի և գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր ավանդը ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և տարածաշրջանի կայունության ապահովման ջանքերում։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---