«Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները մեկնարկում են

«Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները մեկնարկում են

PanARMENIAN.Net - Մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները:

Այգում հիմնվող պուրակը նվիրվում է Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին: 30 հեկտար տարածքում տնկվելու է մոտ 14,000 ծառ:

Ամբողջ ծրագրի արժեքը 245 մլն դրամ է, և քանի որ նախագծի իրականացման համար նախատեսված է մոտ 200 օր, առաջարկվել է 2022-ի համար պլանավորել աշխատանքների կեսը և հատկացնել 122 մլն դրամ գումար, տեղեկացնում է կառավարությունը:

Ջրագծի երկարությունը մոտ 1.5 կմ է, որը պետք է սկսվի Սարկավագի փողոցից և հասնի մինչև Բուսաբանական այգի:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---