Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` քաղաքը չհանձնելու պահանջով 5 օգոստոսի 2022 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Բերձորի բնակիչները փակել են ճանապարհը` քաղաքը չհանձնելու պահանջով, տեղեկացնում է Yerkir.am-ը: Բնակիչներն ասում են, որ իրենց ժամանակ է տրվել մինչև օգոստոսի 25-ը լքել քաղաքը, քանի որ այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը։ Նմանատիպ պահանջ է ներկայացվել նաև Աղավնո գյուղի բնակիչներին։ Նրանց այդ մասին հայտնել է Արցախի տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը։ Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանըհայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապողերթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցովփորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքումեռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնողերթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցել Լաչինի միջանցքից դուրս և պահանջում է, որ երթևեկությունն ՀՀ և Արցախի միջև կատարել այդ ճանապարհով, իսկ Բերձորը հանձնվի Ադրբեջանին։ Մինչդեռ Հայաստանը դեռ չի կառուցել իր տարածքով անցնող մասը, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է նոր երթուղին համաձայնեցնեն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են Փաշինյան․ 9-րդ կետն ապաշրջափակման մասին է, Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել Փաշինյանը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա որևէ մի գրառում, որով ՀՀ ինքնիշխանությունը որևէ ձևով սահմանափակվում է |