Միշելը՝ Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների մասին․ Աշխատում ենք՝ ապահովելու դեէսկալացիա և բաց կապեր![]() 6 օգոստոսի 2022 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ես առանձին հեռախոսազրույցներ եմ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ։ Համատեղ աշխատում ենք՝ ապահովելու համար դեէսկալացիա և բաց կապեր»,-ասվում է գրառման մեջ։ Միշելը հավելել է նաև, որ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային է երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր կետերով կոնկրետ առաջընթացի հասնելը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Ադրբեջանի նրա պաշտոնակից Զաքիր Հասանովի միջև2021-ի վերջում հաստատված ուղիղ կապն այժմ չի գործում։ Այդ մասին Sputnik Արմենիային ասել էին ՊՆ-ից։ 2021-ի նոյեմբերի 23-ին առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակել` առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը։«Կարող եմ ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է»,- նշել էր Փաշինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |