ԵԱԶԲ-ն 3 նոր նախագիծ կֆինանսավորի Հայաստանում` ընդհանուր $100 միլիոնի 6 օգոստոսի 2022 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում մոտ 100 մլն դոլարի 3 նախագիծ կֆինանսավորի: Համագործակցության մասին համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Երևանում օգոստոսի 4-5-ը: Առաջին համաձայնագրով նախատեսվում է ԵԱԶԲ-ի կողմից 30 մլն դոլարի տրամադրում «Տաշիր» ընկերությունների խմբին Հայաստանում կառավարման միջազգային չափորոշիչներ և էլհաշվառման ավտոմատացված համակարգեր ներդնելու համար, գրում է ԱՌԿԱ-ն։ «Նյու Էներջի» ընկերությունների խմբի հետ ստորագրած երկրորդ համաձայնագրով, ԵԱԶԲ-ն մինչև 37 մլն դոլար կտրամադրի մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևայի էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորմանը: Դրանք կտեղակայվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում: ԵԱԶԲ նախագահ Նիկոլայ Պոդգուզովի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի տնօրեն Դավիթ Երեմյանի կողմից ստորագրած երրորդ համաձայնագիրն ուղղված է Հայաստանի ագրոարդյունաբերական ոլորտում պարենային անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովմանը: Այդ նպատակներով բանկը կտրամադրի 25 մլն դոլար: Ինչպես լրագրողներին հայտնել է Պոդգուզովը, 2021-ի կեսին ԵԱԶԲ-ն ընդունել է ռազմավարություն, որը նախատեսում է մոտ 11 մլրդ դոլարի ներդրումներ Եվրասիական միության երկրների և ԵԱԶԲ բաժնետեր երկրների տնտեսություններում: «Այդ ռազմավարությունը հետագայում բաժանվեց երկրներով ռազմավարությունների ընդունմանը: Հայաստանի մասով այն ընդունվեց նախորդ տարվա վերջին և սկսվեց դրա ակտիվ իրագործումը: Մեր ռազմավարական առաջնահերթություններն են, առաջին հերթին, պարենային անվտանգության, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների հետ կապված թեմաները: Այս տարի Հայաստանում իրականացվող երկու նախագծերը հենց անդրադառնում են մեր ռազմավարական առաջնահերթություններին», - նշել է նա: Պոդգուզովը նաև ասել է, որ առաջիկա 5 տարում բանկի գլխավոր նպատակը ՀՀ-ում աջակցելն է զարգացման ազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կիրագործվեն ենթակառուցվածքային նախագծեր, արտահանմանն ուղղված արտադրությանը, պարենային անվտանգությանը, ֆինանսական ծառայություններին և թվայնացմանը վերաբերող նախագծեր: Աշխատանքի թիրախային արդյունքը կլինի Հայաստանում բանկի համախառն ներդրումների ավելացումն ավելի քան 3 անգամ՝ մինչև 287 մլն դոլար 2022-2026թթ.-ին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |