ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ճապոնիայում, ելույթ ունենալով Հիրոսիմայի ռմբակոծության զոհերի 77-րդ տարելիցի օրը, կրկին կոչ է արել աշխարհին ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից։
«Լուրջ միջուկյաին ենթատեքստ ունեցող ճգնաժամերն արագ տարածվում են՝ Մերձավոր Արևելքից մինչև Կորեայի թերակղզի և ռուսական ներխուժում Ուկրաինա»,-հայտարարել է Գուտերեշը, գրում է Deutsche Welle-ն։
Նա հավելել է, որ մարդկությունը «խաղ է անում լիցքավորված հրացանի հետ»։
Գուտերեշը դիմել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործունեության դիտարկման կոնֆերանսի մասնակիցներին՝ կոչ անելով շտապ վերջ դնել համաշխարհային միջուկային արսենալներին, որոնք «սպառնում են մեր ապագային»։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը վերջին 12 տարում առաջին անգամ է մասնակցել Հիրոսիմայի ռմբնակոծության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Ռուսաստանն ու Բելառուսը հրավիրված չէին։