ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 1849 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 1849 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոս 1-7-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 428,648-ի` ավելանալով 1849-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8637 դեպք կա։

Ապաքինվել է ևս 1352 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 416,161 է։ Փաստացի բուժվողների թիվը 2161 է։

Ընդհանուր առմամբ 3,165,287 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4115։ ‌

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---