Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը 8 օգոստոսի 2022 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը` Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեում: Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել: «Խնդիրը մեր պոմպերի ու շարժիչների փոխարինումն էր: Դրանք արդեն ֆիզիկապես մաշվել էին, ամիսը երկու երեք անգամ վթարվում էին, արդեն հասել էր այն վիճակին, որ այդ պոմպերն անիմաստ էր վերանորոգել: Հիմա դրանք փոխարինվում են, և երկար տարիներ շատրվանը կգործի»,- նշել է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը: Գործընթացը մեկնարկել է «Հանրապետության հրապարակ» կայարանի և Գայի արձանի դիմացի հատվածի գեղարվեստական շատրվաններից: Մասնագետները վստահեցնում են. այնպիսի հաշվարկներ են արվել, որ շատրվանները երկար ժամանակ անխափան աշխատեն: Պոմպերի ու շարժիչների փոխարինմանը զուգահեռ՝ ծրագրով, ի դեպ, նորոգվում են նաև պոմպակայանները: «Բոլոր պոմպակայաններում նախագծողի հետ ուսումնասիրություններ են արվել, հիդրավլիկական հաշվարկներ և, ելնելով տեղանքից ու շատրվանների բարձրությունից, հիմնարար եզրակացություն ունենք, թե որ կայարանի համար ինչ տիպի պոմպեր ենք տեղադրելու»,- ասել է «ՌԱՖ ՕՋԱԽ» ընկերության ճարտարագետ-հիդրոտեխնիկ Վաչե Գալստյանը։ Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից: Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |