Չավուշօղլու․ «Հայաստանին կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների չդիմի» 8 օգոստոսի 2022 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այդ երկրում մեկնարկած Դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադառնալով Արցախի խնդրին, հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացներին, «զգուշացրել է Հայաստանին»։ «Հայաստանին կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը, գրում է Еrmenihaber-ը: Անդրադառնալով Արցախի խնդրին՝ նա կրկին անգամ հիշեցրել է, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցել է Ադրբեջանի բանակին «բռնազավթված հողերն աջակցելու հարցում», որից հետո ըստ Չավուշօղլուի, իրենք արագորեն սկսել են ջանքեր գործադրել տարածաշրջանային խաղաղության համար: «Այսպիսով, այսօր խոսում ենք ոչ թե օկուպացիայի տակ գտնվող հողերի, տեղահանված անձանց և ամեն պահի հնարավոր բախման, այլ տարածաշրջանային խաղաղության և համագործակցության մասին: Այստեղից Հայաստանին էլ կրկին զգուշացնում ենք, որ նոր սադրանքների մեջ չդիմի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Չավուշօղլուն ելույթի մեկ այլ հատվածում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Նա մասնավորապես նշել է. «Մենք անկեղծ ենք Հարավային Կովկասում կարգավորման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում: Ադրբեջանի՝ պատերազմում տարած հաղթանակով ստեղծված հարմար պայմաններն օգտագործում ենք տարածաշրջանում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: Հայաստանի հետ փոխադարձաբար նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են քննարկումները: Իհարկե, այս գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացից ու մեր վերջնական նպատակը հանդիսացող ամբողջ տարածաշրջանում կարգավորման ու համագործակցության հորիզոնից առանձին չենք դիտարկում: Վերջին օրերին տարածաշրջանում առաջացած լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե առկա խաղաղությունն ինչքան փխրուն է: Իհարկե, այս գործընթացում դրբեջանի հետ մեր համերաշխությունն ամրապնդվելով շարունակվելու է: Բարեկամն էլ, թշնամին էլ թող իմանա, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի»: Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։ Photo. Ria Novosti Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |