Դատարանը կալանք է դրել Մհեր Սեդրակյանի գույքի վրա

Դատարանը կալանք է դրել Մհեր Սեդրակյանի գույքի վրա

PanARMENIAN.Net - Ապօրինի գույքի բռնագանձման գործով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մհեր Սեդրակյանը օգոստոսի 11-ին հրավիրվել է դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությանը ծանոթանալու և իր դիրքորոշումը ներկայացնելու համար։

Գործընթացը վերաբերում է նաև նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունն առաջիկայում ևս կհրապարակվի: ‌

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---