ԱԳՆ․ ՀՀ-ն սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին

ԱԳՆ․ ՀՀ-ն սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով Թայվանի շուրջ իրավիճակի սրման և ՀՀ դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ Հայաստանը սատարում է «մեկ Չինաստան» սկզբունքին, տեղեկացնում է Ռադիոլուրը։

«Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումն առ այն, որ սատարում է «մեկ Չինաստանի» սկզբունքին։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է»,- ասել է նա։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել է Թայվան և ելույթ է ունեցել Թայվանի խորհրդարանում։ Սա վերջին 25 տարում այդ կարգի պաշտոնյայի առաջին այցն էր կղզի։ Չինատանը որպես բողոքի նշան ԱԳՆ է կանչել Չինաստանում ԱՄՆ դեսպանին։

Չինաստանն ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցի մասնակիորեն դադարեցրել է առևտուրը Թայվանի հետ։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---