Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի կվերածեն․ Նախագիծը կա

Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի կվերածեն․ Նախագիծը կա

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիները Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մտադիր է մզկիթի վերածել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ Մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհուրդը։

Նշվում է, որ Ադրբեջանն արդեն մշակել է եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ, որի մասին հայտնել է այդ երկրի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը և հրապարակել համապատախան լուսանկար։

Ըստ նախագծի, ապամոնտաժվելու են գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու է երկու մինարեթ։

«Պարզ է նաև, որ բոլոր արձանագրությունները եկեղռցու պատերից մաքրվելու են»,-ասվում է գրառման մեջ։

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---